Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վաղը կայցելի Թուրքիա։
Տեղեկությունը տարածել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն օգոստոսի 27-ին Անկարայում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Այցի ընթացքում ադրբեջանա-թուրքական հարաբերություններին զուգահեռ կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։