Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի զիջի տարածքներ հանուն խաղաղության։
Նա նաև ընդգծել է, որ չեն դիտարկում առաջնագծում հակամարտությունը դադարեցնելու տարբերակը։
«Կիևը պատրաստ չէ օգտագործել Ուկրաինայի տարածքը որպես խաղաղության առաջարկի տարբերակ», ընդգծել է նա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր համոզմունքն է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը չի կարողանա վերականգնել այն ազդեցությունը, որը նախկինում ուներ Խորհրդային Միությունը։
«Ես գիտեմ, որ բոլորը կարծում են, որ Պուտինը մեծ աշխարհաքաղաքական նպատակներ ունի, կայսերական հայացքներ և այլն։
Նա 100 տոկոսով ցանկանում է վերադարձնել այն ազդեցությունը, որն ուներ Խորհրդային Միությունը։ Սա մեզ համար պարզ է, բայց նա չի վերադարձնի։ Նա պարզապես ժամանակ չի ունենա»,- ասել է Զելենսկին։