Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման փոքր հեռահարության հազարավոր հրթիռների և բոլոր անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, որոնք կիրակի օրը արձակվել են Իսրայելի կենտրոնում ռազմավարական նպատակով:
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նեթանյահուն ընդգծել է, որ կիրակի առավոտյան «Հեզբոլլահ» շարժումը փորձել է հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել Իսրայելի վրա, ինչի կապակցությամբ բանակը հրաման է ստացել «հզոր կանխարգելիչ հարված հասցնել սպառնալիքը վերացնելու համար»:
«Իսրայելի պաշտպանության ուժերը ոչնչացրել են հազարավոր փոքր հեռահարության հրթիռներ, որոնք բոլորն էլ նպատակ ուներ վնասել մեր քաղաքացիներին և մեր ուժերին Գալիլեայում։
«Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը որսացել է բոլոր անօդաչու թռչող սարքերը, որոնք «Հեզբոլլահը» արձակել է երկրի կենտրոնում գտնվող ռազմավարական թիրախի դեմ»,- ասել է Նեթանյահուն։