«Հեզբոլլահ»-ը ավելի քան 320 հրթիռ է արձակել Իսրայելի ռազմական օբյեկտների ուղղությամբ, ասվում է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Հեզբոլլահը» հայտարարել էր հարձակում սկսելու մասին՝ ի պատասխան Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելական հարվածի, որի հետևանքով սպանվել էր բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը:
Հայտարարությունների համաձայն՝ պատասխան գործողությունների առաջին փուլի շրջանակներում, որն ամբողջությամբ ավարտվել է, խոցվել է իսրայելական բանակի 11 կայանք, այդ թվում՝ մի քանի շտաբ և զորանոց։