Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19:10-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են «BMW»-ն, «Գազ-2410»-ը և Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։
Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել է հիվանդանոցում մնալ։