Հարավային Կորեայի Բուչոն քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհից 7 մարդ է զոհվել, 12 մարդ՝ վիրավորվել։ Yonhap գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությունը։
Հրդեհը բռնկվել է ինը հարկանի հյուրանոցի ութերորդ հարկում, օգոստոսի 22-ի երեկոյան։ Երկու մարդ մահացել է, երբ պատուհանից ցատկել է հրշեջների տրամադրած փչովի ներքնակի վրա։
Զոհերի և վիրավորների մեծ մասի պատճառ է դարձել ծուխը:
Նախնական տեղեկություններով՝ կրակը բռնկվել է կարճ միացման հետևանքով։
BBC-ն իր հերթին հաղորդում է, որ չնայած կրակը չի տարածվել ամբողջ շենքում, սակայն այն մեծ վնաս է պատճառել, քանի որ սենյակներում չեն եղել ջուր ցողող համակարգեր։ Հյուրանոցը կառուցվել է 2003 թվականին, նախքան երկրում օրենքով պարտադիր դարձավ հյուրանոցների համարներում ջուր ցողող համակարգերի առկայությունը։