ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման նախնական փուլի D խմբի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Երևանը» կարողացավ 3-2 հաշվով առավելության հասնել «Մանչեսթեր Ֆուտզալի» նկատմամբ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Երևանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆիկ Մելիքյանը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Արթուր Պատատյանը։ Մրցակցի կազմում պատասխան գոլերը խփեցին Ուրիել Արաուխոն և Ջորդան Էդջը։
Խմբային փուլի երկրորդ հանդիպումը «Երևանը» կանցկացնի օգոստոսի 23-ին ընդդեմ Նիդեռլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդի»։
Խմբի մյուս խաղում Նիդեռլանդների չեմպիոնը չորս գնդակ է ուղարկել Թուրքիայի չեմպիոն «Շիշլիի» դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը` 4-1։