Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ծրագրում է Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Օսթինը շփվելու Է Ուկրաինայի հետ այն հարցի շուրջ, թե արդյոք նրանք ծրագրում են «տարածքներ պահել» Կուրսկի շրջանում», - հայտնել է Սինգհը: