ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ Կուրսկի ատոմակայան այցելելուց հետո մտադիր է մեկնել Ուկրաինա, հույս ունի խոսել Վլադիմիր Զելենսկու հետ:
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն ՌԻԱ Նովոստի-ին հաստատել էր, որ Գրոսիի այցը Կուրսկի ատոմակայան նախատեսվում է հաջորդ շաբաթ:
Ինչպես նշել է Վիեննայում ՌԴ մշտական ներկայացուցիչը, ամենայն հավանականությամբ, այցը կկայանա շաբաթվա սկզբին։
«Հաջորդ շաբաթ Կուրսկ և Ռուսաստան կատարած իմ այցից հետո ես կլինեմ Կիևում, հուսով եմ, որ կխոսեմ Զելենսկուն հետ»,-ասել է Գրոսին։