Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Մոնտերեյում ընթացող մրցաշարի երրորդ շրջան։ Երկրորդ շրջանում նա 4:6, 3:6 հաշվով պարտվել է ուկրաինուհի Էլինա Սվիտոլինային։
Հանդիպման տևողությունը 1 ժամ 14 րոպե էր։ Այս ընթացքում Ավանեսյանը թույլ է տվել վեց կրկնակի սխալ և երեք բրեյք-փոյնթներից հաջող է իրացրել երկուսը:
Հաջորդ տուրում Սվիտոլինան կխաղա չեխ Լինդա Նոսկովայի հետ։
Մոնտերեյի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 19-24-ը: Կանանց մենախաղում մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 922 հազար դոլար: Մրցաշարի գործող հաղթողը խորվաթ Դոննա Վեկիչն է, որը նախորդ տարվա եզրափակչում հաղթել է ֆրանսիացի Կարոլին Գարսիային։