Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 16/4 հասցեում գործող բամբակի արտադրամասում հրդեհ է բռնկվել:
ՆԳՆ-ի փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ՓՈՒՎ և ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին։
Տեսսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։