«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Դանի Օլմոյի տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի ամառ։
Նախորդ մրցաշրջանում Դանի Օլմոն ակումբի և ազգային հավաքականի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ Օլմոն «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։