Oգոստոսի 9-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Վալտեր Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 16 կմ հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում՝ քարերի վրա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: