Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երեկ կարիերայում երկրորդ անգամ դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Ալեքսանյանը եզրափակչում գոտեմարտեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջեց մրցակցին:
Սոցիալական ցանցերում գոտեմարտից հետո արձանագրված կադրեր են հրապարակվել, որոնցում ուզբեկ Ռուստամ Ասակալովը մխիթարում է Արթուր Ալեքսանյանին։
«Լսիր, եղբայր, հանգստացի՛ր, ամեն ինչ կարգին է, անկեղծ եմ ասում։ Մի՛ նեղվիր, եղբա՛յր, դու շատ բան ես արել։ Ամեն ինչ լավ է»,-ասել է Ռուստամ Ասակալովը, որին Արթուր Ալեքսանյանը բազմիցս հաղթել է, այդ թվում նաև այս օլիմպիական խաղերում՝ 9:5 հաշվով:
Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։