Ռուս լողորդ Վիտալի Կոչնևը, որը ողնաշարի վնասվածք ունի, սկսում է նախապատրաստվել Անտարկտիդայի սառցե ջրերում լողալուն, և այդ նպատակով մարզումներ է անցկացնելու Սևանա լճում:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է միջոցառման կազմակերպիչ Ալեքսեյ Սվիստունովը։
«Անտարկտիկայում լողից առաջ ապագա ռեկորդակիրը մեկ շաբաթով կժամանի Հայաստան՝ մարզվելու Սևանա լճի սառը ջրերում»,-ասել է Ռուսաստանի ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Սվիստունովը:
Հաշմանդամություն ունեցող ռուս մարզիկի՝ Անտարկտիդայի ափերի մոտ սառցե ջրերում մեկ կիլոմետր լողալու եզակի նախագիծը նախատեսվում է 2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին, նավը կուղևորվի Ուշուայայից (Արգենտինա)։
Այդ ընթացքում ջրի ջերմաստիճանը մինուս 1,7 աստիճան է լինում։