Եվրամիությունը կաջակցի Ուկրաինային և նրա ժողովրդին այնքան, որքան անհրաժեշտ լինի. Ուկրաինան հաղթելու է:
Այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի առաջին օրվանից:
Մեր անդամ երկրների հետ մենք տրամադրել ենք գրեթե 108 միլիարդ եվրոյի աջակցություն:
Ուկրաինան կհաղթի գոյատևման այս պատերազմում։ Եվ ԵՄ-ն կկանգնի Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի »,- գրել է նա։