Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը ծանր հաղթանակով մեկնարկեց Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում։
Սլավիկ Գալստյանը մեկնարկային՝ 1/8-րդ եզրափակիչ գոտեմարտում հաշվով հաղթեց Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին։
Քառորդ եզրափակիչում Գալստյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։