Դաղստանի շախմատի առաջնության մասնակիցը միտումնավոր սնդիկ է թափել մրցակցի խաղատախտակի վրա: Դա տեղի է ունեցել հանդիպման մեկնարկից 20 րոպե առաջ, գրում է championat.com-ը:
Ոչինչ չկասկածող շախմատիստուհին սնդիկի հետ շփումից իրեն վատ է զգացել և անմիջապես հոսպիտալացվել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Օրինախախտը, որը Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի շախմատի չեմպիոնն է, տեղում բերման է ենթարկվել։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքին: