Օգոստոսի 5-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Էդուարդ Հուլիցիուսը: Այս մասին հայտնում են Պրահայում Հայաստանի դեսպանությունից։
«Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին, ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքին», - ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: