Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանին վիրահատել են։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին:
«Զախարյանին վիրահատել են Բարսելոնայում։ Եթե բարդություններ չլինեն, վաղը դուրս կգրվի»,- ասվում է ակումբի հաղորդագրությունում:
Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր հուլիսի 17-ին մարզման ժամանակ։
Ավելի վաղ ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Զախարյանին այսօր կվիրահատեն։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ կոճի ջլերի վնասվածք։