2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակչում Ֆրանսիան լրացուցիչ ժամանակում պարտության մատնեց Եգիպտոսի ընտրանուն (3:1):
Հանդիպումը ծանր սկսվեց «Եռագույնների» համար, Անրի սաները հանդիպման 62-րդ րոպեին հայտնվեցին պարտվողի դերում՝ աչքի ընկավ Մահմուդ Սաբերը։ Տանտերերը պատասխան գոլը կարողացան խփել միայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ՝ աչքի ընկավ Ժան-Ֆիլիպ Մատետան։
Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի 2-րդ րոպեին Եգիպտոսը մնաց 10 հոգով՝ խաղադաշտից հեռացվեց Օմար Ֆայեդը։ 99-րդ րոպեին նույն Մաատետան առաջ մղեց ֆրանսաիացիներին, իսկ հանդիպման վերջակետը 108-րդ րոպեին դրեց Մայքլ Օլիսեն՝ 3։1։
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակչում միմյանց կհանդիպեն Ֆրանսիան և Իսպանիան։ Եզրափակիչը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 20։00-ին։