Իրանը այս գիշեր հարձակվելու է Իսրայելի վրա։
Այս մասին ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է Adin Live Youtube ալիքին տված հարցազրույցում։
«Ես լսել եմ, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա այս գիշեր։ Այս գիշեր նրանց վրա հարձակվելու են։ Ես ասում եմ ձեզ հենց հիմա»,- ասել է Թրամփը։
Թրամփը նաև պնդել է, որ հնարավոր հարձակման մասին հույժ գաղտնի տեղեկատվություն չունի, սակայն կարծում է, որ դա կարող է տեղի ունենալ երկուշաբթի օրը: