Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 4-ին՝ ժամը 17:37-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Խոր Վիրապի դաշտերում՝ անհայտ պայմաններում, «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Փոքր Վեդի գյուղի 33-ամյա բնակիչ։
Ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 4-ին, ժամը 00:30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի Մ. Հովհաննիսյան փողոցում գործող գարեջրատանը՝ վիճաբանության ընթացքում, կրակել են վերջինիս կրծքավանդակին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները որոնում են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանին, ով կասկածվում է Մ․ Հովհաննիսյանին հրազենային վնասվածք հասցնելու մեջ:
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։