Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, երեկ՝ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Վազգեն Հ.-ն՝ իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով, Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչներ 14-ամյա Արսեն Ս.-ին և 8-ամյա Ռուբեն Խ-ին:
Վրաերթի ենթարկված երեխաները տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:
Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով։