Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում ընդհանուր արդյունքով 48-րդն է:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Փարիզի «La Defense» արենայում կայացած 100 մետր ազատ ոճի տղամարդկանց պայքարում Բարսեղյանն իր լողահերթում 7-րդն էր (51.54), իսկ ընդհանուր արդյունքով՝ 48-րդը:
Կիսաեզրափակիչ դուրս եկան 16 լողորդներ, իսկ եզրափակչում կմրցեն 8-ը:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։