Մոսկվայի համար նշանակություն չունի, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա պարզաբանել է, որ երկկողմ հարաբերությունների բարելավում չի սպասում։
«Մեզ համար բոլորովին միևնույնն է՝ Թրամփ թե Հարիս, մեզ համար դեռ ոչինչ չի փոխվել դեպի լավը», - ասել է Պատրուշևը լրագրողներին: