Արմավիրի Բաղրամյան 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կնվիրաբերվի «Սիմոնյան» կրթական հիմնադրամին «Թումո» կենտրոն կառուցելու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Գնել Սանոսյանը զեկուցելիս նշեց. ««Սիմոնյան» կրթական հիմնադրամի, Արմավիրի մարզպետի և Արմավիրի համայնքապետի միջև ձեռք է բերվել պայմանավորվածութուն, ըստ որի, Արմավիրի Բաղրամյան 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և նրա վրա առկա վթարային շինությունը՝ նախկին մանկապարտեզը, նվիրաբերության կարգով տրամադրել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ պայմանով որ այնտեղ կկառուցվի Թումո կենտորն, որտեղ կհաճախեն 12-18 տարեկան երեխաները: Այս կենտրոնի համար նախատեսվում է ծախսել մոտ 530 մլն դրամ»,- ասաց նախարարը:
Սանոսյանի խոսքով՝ նախատեսվում է, որ մինչև 2026թ. Արմավիրում արդեն կենտրոնը կգործի և շուրջ 3800 երեխա այս կենտրոն կհաճախի: