Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի դիմացի «Դարանի սար» կոչվող հատվածում․ այրվում է խոտածածկ տարածք։
Shamshyan.com-ի տեղեկություններով, այրվել են մի քանի չոր ծառերի կոճղեր և խոտածածկ տարածք։
Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։