Добавить новость

«Выйти из негативной динамики». Сегодня ФК «Оренбург» на своем поле сыграет с ФК «Ростов» (Ростов-на-Дону)

Штрафуют пачками: дачников начали карать под конец сезона за это растение на участке

В Госдуме РФ предупредили о новых штрафах для водителей с 1 сентября

Беглого депутата лишили имущества в России



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կրեմլը չի կարող խառնվել ընտանեկան, առավել ևս գործնական հարաբերություններին. Պեսկովը՝ Wildberries-ի շուրջ սկանդալի մասին

Կրեմլը չի կարող միջամտել Wildberries առցանց առևտրի հարթակի և Russ ընկերությունների խմբի միաձուլման հետ կապված իրավիճակին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ոչ մի կերպ չենք կարող խառնվել որևէ ընտանեկան հարաբերությունների կամ առավել ևս գործնական հարաբերություններին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ լրատվամիջոցների ձեռքի տակ է հայտնվել նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. դրա հեղինակները ՌԴ նախագահին են դիմել Wildberries-ի և Russ-ի միաձուլման բիզնես ծրագրին աջակցելու խնդրանքով։

«Իրոք, լրատվամիջոցները նախկինում հարցրել են այս որոշմանն աջակցելու նախագահի հրամանի մասին: Դրան (ընկերությունների միաձուլումը - Խմբ.) կարելի է զուտ աջակցել, այսինքն՝ մենք կատարողներ չենք,  այստեղ պահանջվում են ինչ-որ կորպորատիվ գործողությունների:Եվ մենք չենք կարող միջամտել այս գործողություններին կամ ընտանեկան հարաբերություններին: Ուստի այս թեման մեր իրավասություններից դուրս է»,- եզրափակել է Պեսկովը։

Ինչպես ավելի վաղ գրել էր Tert.am-ը, հետխորհրդային տարածքի խոշորագույն առցանց առևտրային հարթակներից մեկը՝ Wildberries-ը, հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ինչպես հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փորձ է արվում ակնհայտ և լկտի «ռեյդի» միջոցով տիրանալ Wildberries ընկերությանը:

Ինչպես գրում է bbc.com-ը, Կադիրովն այս անսպասելի հայտարարությունն արել է ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հետ հանդիպումից հետո. Չեչնիայի ղեկավարը Վլադիսլավին ներկայացրել է որպես իր ընկեր: Երեքշաբթի երեկոյան Կադիրովը Telegram-ի իր ալիքում ասել է, որ Ռուսաստանի ամենահարուստ կնոջ ամուսինը եկել է իր մոտ և բողոքել «ինչպես ընտանիքի, այնպես էլ կայացած ընտանեկան բիզնեսի հետ կապված լուրջ խնդիրներից»։

Նա տեսանյութ է հրապարակել, որում Վլադիսլավ Բակալչուկը խոսում է կոնֆլիկտի մանրամասների մասին։

«Կինս տնից հեռացել է և կապվել անհասկանալի ընկերության հետ, որը (ընկերությունների-Խմբ.) միավորման քողի տակ իրեն է վերցնում բիզնեսը և դուրս բերում ակտիվները։ Ընդ որում, ընկերությունը հարյուր անգամ ավելի փոքր է (Wildberries-ից-Խմբ.), սակայն համատեղ ձեռնարկությում բաժնեմասերը գրեթե նույնն են։ Լևան Միրզոյան. Russ Outdoor ընկերություն»,- տեսանյութում պատմում է Բակալչուկը։

Глава Чечни Рамзан Кадыров заявил о рейдерском захвате маркетплейса, опубликовав разговор с сооснователем Wildberries Владиславом Бакальчук

Աղբյուրը մանրամասնում է, որ Wildberries առցանց հարթակի և Russ արտաքին գովազդի օպերատորի միաձուլման մասին հայտարարվել էր դեռևս հունիսի 18-ի երեկոյան։ Այս լուրը, ինչպես գրել էր Forbes-ը, «շփոթեցրել է շուկայի մասնակիցներին. ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է կառուցված գործարքը և ինչի են ցանկանում հասնել կողմերը»։ Այդ պահին քննարկված վարկածներից մեկի համաձայն՝ Տատյանա Բակալչուկը պատրաստվում էր առաջատարի դիրք ստանալ ռուսական գովազդային շուկայում։

Այն ժամանակ РБК-ի աղբյուրներն հայտնել էին, որ նոր միավորված ընկերությունների (Wildberries և Russ-Խմբ.) խմբի գործադիր տնօրեն կդառնա Ռոբերտ Միրզոյանը (տեսանյութում Վլադիսլավ Բակալչուկը նշել է Ռոբերտի եղբոր՝ Լևանի անունը):

«Ռեյդերները Վլադիսլավ Սերգեևիչի կնոջը՝ Տատյանային, հեռվացրել են ամուսնուց և յոթ երեխաներից։ Ամուսինները հնարավորություն չունեն տեսնելու միմյանց և շփվելու՝ գոնե քննարկելու տեղի ունեցողը։
Wildberries ընկերության ակտիվները, որոնց ստեղծման համար Վլադիսլավը և Տատյանան 21 տարի քրտնաջան աշխատել են, հուլիսի սկզբից իրավաբանական մեքենայությունների միջոցով հապճեպ փոխանցվում են օտար ձեռքեր, և դա արվում է Russ Outdoor ընկերության միջոցով: Ակնհայտ է, որ սա բացահայտ և լկտի ռեյդերային գրավում է: Ես գիտեմ, որ այս գործընթացի լծակները գտնվում են Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրների, ինչպես նաև մի քանի հայտնի կովկասցիների ձեռքում։ Իմ հանձնարարությամբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը կզբաղվի այդ հարցով: Մարդիկ, որոնք հայտնի են իրենց խարդախություններով և ներգրավված են այդ անօրինական գործողություններում, պետք է դադարեցնեն այս գործընթացը, վերադարձնեն Վլադիսլավի կնոջն ու բիզնեսը»,- նշել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։

Հատկանշական է, որ РБК-ն ավելի վաղ գրել էր, որ Wildberries-ի և Russ-ի միաձուլումը հավանության է արժանացել ՌԴ կառավարության կողմից, իսկ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը նշանակվել է նախագծի համադրող։ Forbes-ի տվյալներով՝ դրան նախորդել է նամակը, որը Միրզոյանն ու Բակալչուկն ուղարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրանք նամակում գրել են, որ գործարքը Ռուսաստանում «ամենաուժեղ մրցակիցը» կստեղծի այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Amazon-ը և Alibaba-ն, ինչպես նաև կստեղծի «խոշորագույն թվային բանկային ցանցը և ամբողջ աշխարհում ռուբլով հաշվարկների համար վճարային համակարգը՝ շրջանցելով SWIFT-ը»:

Ինքը՝ Տատյանա Բակալչուկը, արձագանքել է սկանդալին. նա լուսանկար է հրապարակել՝ ասելով, որ իր ամուսինն անձամբ է ներկա գտնվել միավորված ընկերության նոր կառուցվածքի շնորհանդեսին։

Բակալչուկը հերքել է Wildberries-ին «ռեյդերային գրավման» փորձի միջոցով տիրանալու մասին տեղեկությունները: Ըստ նրա՝ սա ոչ այլ ինչ է, քան «ամուսնալուծություն»։

«Սա ռեյդերային գրավում չէ, ի սկզբանե, ամեն ինչ համաձայնեցված էր Վլադիսլավի հետ, նա անձամբ է ներկա գտնվել բարձրագույն ղեկավարությանը միավորված ընկերության նոր կառուցվածքի ներկայացմանը», - ասել է Բակալչուկը և հրապարակել լուսանկար այդ շնորհանդեսից:

Forbes-ի աղբյուրն իր հերթին հաստատել է, որ Wildberries-ի հիմնադիրը լքել է ամուսնուն։ Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Վլադիսլավ Բակալչուկը լքել է ընկերությունը հուլիսի սկզբին, Wildberries-ի մեկ այլ համահիմնադիր Սերգեյ Անուֆրիևը լքել է ընկերությունը գարնանը։ Անուֆրիևը դեռևս չի մեկնաբանել սկանդալը։

Այն վարկածը, որ կատարվողը ոչ թե «ռեյդերային գրավում է», այլ անձնական կոնֆլիկտ, պաշտպանել են հենց Wildberries և Russ ընկերություններում:

«Wildberries և Russ ընկերությունը շարունակում է կայուն գործել: Համոզված ենք, որ ամուսնալուծության գործընթացի ու էմոցիոնալ մանրամասները հետաքրքրություն չեն ներկայացնում բիզնես հրատակչությունների համար»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում է РБК-ն։

Կրեմլը չի մեկնաբանել տեղի ունեցածը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РБК-ին ասել է, որ ինքը չի տեսել Կադիրովի թելեգրամյան հրապարակումը։

Նշվում է նաև Տատյանա ու Վլադիսլավ Բակալչուկները հսկայական կարողություն են կիսելու։ Ըստ Forbes ամսագրի Տատյանան ՌԴ-ի ամենահարուստ կինն է, նրա կապիտալը 2024 թվականին գնահատվել է 7,4 միլիարդ դոլար։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Киевское «Динамо» не смогло пробиться в групповой этап ЛЧ

На Московском медиафестивале представят новые зоны "Вдохновение" и "Развлечение"

Новый прогноз от синоптиков на сентябрь: погода подготовила нам сюрпризы - один из них касается "бабьего лета"

Приворот на миллион: мошенники выудили из москвички деньги, пообещав спасти брак

Музыкальные новости

ПРАВОПОРЯДОК НА ФУТБОЛЬНЫХ МАТЧАХ РПЛ ОБЕСПЕЧИЛИ РОСГВАРДЕЙЦЫ В МОСКВЕ

Тутта Ларсен сняла фильм о необычной семейной паре из Череповца

Стало известно о возбуждении ряда дел по факту хищений в "Роснано"

Дарья Высоцкая получила награду «Бизнес-Леди года»

Новости России

Кардиолог посоветовал людям с болезнями сердца есть овсянку и гречки

Коморские Острова заинтересованы в безвизе с Россией

В подмосковных домах культуры и библиотеках пройдут «Дни открытых дверей»

Якутянин награжден медалью Грина

Экология в России и мире

Команда ЮВАО стала победителем «Туристического слёта 2024» среди многодетных семей Москвы

Вадим Терещук: «Радио модно и навсегда, как сумка Birkin»

В компании «ЛокоТех-Сервис» выберут лучшего ремонтника

12 фактов о скелете

Спорт в России и мире

Екатерина Александрова уступила Лулу Сун в полуфинале турнира WTA-500 в Монтеррее

Хуберт Хуркач одолел Тимофея Скатова на старте Открытого чемпионата США — 2024

Карен Хачанов поднялся на одну строчку в рейтинге ATP

Теннисист Рублев получил предупреждение за ругань в матче US Open

Moscow.media

«DатаРу Консалтинг» стала партнером СИНТЕЛЕКТ по внедрению платформы TESSA

MONT расширил линейку no-code решений платформой «Сакура PRO»

За поворотом прошлое....

Более 6 миллионов жителей Московского региона выбрали электронные трудовые книжки











Топ новостей на этот час

Rss.plus






В Госдуме РФ предупредили о новых штрафах для водителей с 1 сентября

По Ставрополью на машине. «Роснефть» поможет развить автотуризм

Синоптики рассказали о лете, которое продолжится в Москве в начале сентября

В подмосковных домах культуры и библиотеках пройдут «Дни открытых дверей»