Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը մոտ օրերս կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը։
Այս մասին լրագրողներին հայտնել է Ժողովրդահանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Դենիզ Յուջելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հանդիպման թեման մեր օրակարգում է։ Դիվանագիտական խողովակներով իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ։
Մենք կարող ենք տեղեկացնել, որ առաջիկա օրերին մեր գլխավոր նախագահ Օզգյուր Բազելը կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Սակայն այդ հանդիպման օրը, վայրը և ժամը դեռ որոշված չԷ», - նշել է կուսակցության ներկայացուցիչը ։
Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր հուլիսին Դամասկոս այցելելու իր մտադրության մասին։
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի՝ Դամասկոսում հանդիպելու առաջարկը ՝քննարկելու երկրում սիրիացի փախստականների հետ կապված խնդիրները։