Հայտնի է դարձել գերմանական Բունդեսլիգայում ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստի անունը:
Ըստ Capology-ի՝ Գերմանիայում ամենաշատը վաստակում է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը: Անգլիացու աշխատավարձը կազմում է տարեկան 25 միլիոն եվրո։
Երկրորդ տեղը զբաղեցնում է Քեյնի թիմակիցը՝ դարպասապահ Մանուել Նոյերը։ Փորձառու դարպասապահը տարեկան ստանում է 21 միլիոն եվրո։
Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» մեկ այլ ներկայացուցիչ՝ հարձակվող Թոմաս Մյուլերը՝ 20,5 մլն աշխատավարձով։ Լավագույն տասնյակում միայն մեկ ակումբի՝ «Բավարիայի» ներկայացուցիչներն են։