Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 20։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Ալեքսան Ե․-ն իր վարած «JAC» մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։
Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։