ԱՄՆ-ում կայացել է մարզական աշխարհում հայտնի ESPY Awards (Excellence in Sports Performance Yearly) մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրվում են տարվա լավագույն մարզիկները:
Ինչպես գրում է Daily Mail-ը, աշխարհի նախկին առաջին ռակերտ Սերենա Ուիլյամսն ամուսնու՝ ձեռներեց, Reddit սոցկայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և ավագ դստեր՝ Օլիմպիա Օհանյանի հետ մասնակցել է միջոցառմանը:
Զույգը կարմիր գորգին ներկայացել է դասական ոճով հագնված: