Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ Անգլիայի դեմ խաղի մասին։
«Անգլիան ունի շատ լավ խաղացողներ, նրանք շատ ուժեղ թիմ են։ Կարիք չկա թվարկել նրանց ուժեղագույն խաղացողներին, եթե ցանկանում ենք հաղթել պետք է ցույց տանք մեր լավագույն խաղը»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Իսպանիա-Անգլիա հանդիպումը կկայան հուլիսի 14-ին ժամը 23։00-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում։