Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայիներ և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Հրաչ Մադոյանի վարած «Mercedes C200» և Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Իշխան Ծատուրյանի վարած «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։