Վրաստանում ներկայացվել է «Միացյալ չեզոք Վրաստան» նոր հասարակական-քաղաքական շարժումը, որը դեմ է երկրի եվրաինտեգրմանը, ինչպես նաև նրա՝ ՆԱՏՕ մտնելուն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր Վրաստանում եվրաինտեգրումը կրոն է հռչակվել, ինչը հանցագործություն է վրաց ժողովրդի դեմ։ Այս մեղքի բաժինը կիսում են իշխանությունները։ Թեև ՆԱՏՕ-ն դեռևս չունի կրոնի կարգավիճակ, սակայն իշխանությունների մեղքն այն է, որ նրանք սահմանադրական խնդիր են սահմանել ՆԱՏՕ-ին ինտեգրումը»,- ասել է շարժման առաջնորդ Վատո Շաքարաշվիլին։
Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրումը սահմանադրական դոգմայի վերածելն անընդունելի է։ Շաքարաշվիլիի խոսքով՝ մեկ տարուց իրենք նախատեսում են հասարակական շարժումից քաղաքական կուսակցություն ստեղծել, որը կմասնակցի 2028 թվականի խորհրդարանական ընտրություններին։