Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո 2024-ի քառորդ եզրափակչի՝ վաղը՝ հուլիսի 5-ին, Պորտուգալիայի դեմ կայանալիք խաղից առաջ կիսվել է մրցակցի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով։
«Մեծ պատիվ է, բոլորը գիտեն, թե որքան եմ ես հիանում այս խաղացողով։ Մենք միշտ կապի մեջ ենք։ Նա կմնա ֆուտբոլային լեգենդ, բայց մենք հույս ունենք հաղթել վաղը։
Ես նախանձո՞ւմ եմ Ռոնալդուին. պետք է հասկանալ, որ նրան շատ են գնահատում, նա յուրահատուկ խաղացող է, և նրա ձեռքբերումները խոսում են դրա մասին։ Միայն հարգանք նրա հանդեպ»,- Մբապեի խոսքերնն է մեջբերում RMC Sport-ը։