Արգենտինայի հավաքականի վինգեր Անխել Դի Մարիան հայտարարություն է արել ազգային հավաքականում իր ապագայի մասին.
«Ես բազմիցս ասել եմ, որ ետդարձ չկա։ Այս Ամերիկայի գավաթն իմ վերջին մրցաշարն է ազգային հավաքականի կազմում։
Ես ցանկանում եմ անցկացնել ևս 3 հանդիպում»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Դի Մարիան Արգենտինայի հավաքականում հանդես է գալիս 2008 թվականից։