Tert.am-ի տեղեկություններով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանին և նրա տեղակալ Սերժիկ Պետրոսյանին հեռացրել են աշխատանքից։
Tert.am-ին հայտնի է դարձել, որ մի քանի օր է ինչ նրանք դիմում են գրել, սակայն դեռ չի հայտարարվում այդ մասին։
Նշենք, որ Գոռ Ավետիսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարի պաշտոնին նշանակվել էր 2022 թվականին։
Նա 2020թ. մայիսից մինչ 2022թ. փետրվարի 7-ը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդականը։