Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով Կուրսկ քաղաքում է: Նա ծաղիկներ է խոնարհել «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին» հուշահամալիրում, ինչպես նաև այցելել է «Կուրսկ՝ զինվորական փառքի քաղաք» ցուցահանդեսային կենտրոն։
Հուշահամալիրի տարածքում, բացի Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներից, հուղարկավորված են նաև ռուս-ուկրաինական ռազամական գործողությունների գոտում զոհված մի քանի տասնյակ կուրսկցիներ։
Վաղարշակ Հարությունյանը երկու ծաղկեփունջ է խոնարհել, մեկը՝ Հայրենական պատերազմի հուշահամալիրում, մյուսը՝ հատուկ ռազմական գործողության գոտում զոհվածների գերեզմանատանը:
Հարությունյանն այցելել է նաև Ռուս-հայկական բարեկամության պուրակ, որտեղ եղևնի է տնկել։