Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության 248-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորեց դեսպան Քվինին և դեսպանության անձնակազմին։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄն դեսպանությունից։
«Դեսպանը շնորհակալություն հայտնեց նախագահին ջերմ բարեմաղթանքների համար՝ վերստին փաստելով աջակցությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը»,- ասված է հայտարարության մեջ։