Բոսնիա և Հերցոգովինայում ընթանում է բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանն արդեն 2 արծաթե մեդալակիր ունի։
Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից։
46 կգ քաշային Սյուզաննա Իշխանյանը լավ մենամարտ անցկացրեց նաև եզրափակիչում, բայց մրցավարները չնչին առավելությունը տվեցին մրցակցին։
Մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել նաև Ալեքս Պետրոսյանը։