Լյուքս դասի մեքենաների արտադրող Bugatti ընկերությունը ներկայացրել է Tourbillon հիբրիդային հիպերքարը, որը դարձել է Chiron-ի իրավահաջորդը: Չորս տուրբո լիցքավորիչով W16 շարժիչի փոխարեն, որով համալրված էին Veyron-ը և Chiron-ը, նոր հիպերքարը ստացել է 8,3 լիտր ծավալով V16 շարժիչ: Այն աշխատում է երեք էլեկտրաշարժիչով, ուժային համակարգի ընդհանուր հզորությունը հասնում է 1800 ձիաուժի։ Մինչդեռ Chiron-ի պարագայում 1600 ձիաուժ էր:
Մեկ լիցքավորմամբ հիպերքարը կարող է անցնել մինչև 70 կմ: 1995 կգ զանգվածով նոր Tourbillon-ը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2 վայրկյանում, իսկ զրոյից մինչև 200 կմ/ժ արագության հասնում է 5 վայրկյանում: 300 կմ/ժ արագության հասնելու համար պահանջվում է 10 վայրկյանից պակաս, իսկ 400 կմ/ժ արագության դեպքում՝ 25 վայրկյան: Առավելագույն արագությունը 445 կմ/ժ է։
Ընդհանուր առմամբ, կարտադրվի 250 Bugatti Tourbillon: Յուրաքանչյուր հիպերքարի արժեքը սկսվում է 3,6 մլն եվրոյից, առաքումները կսկսվեն 2026 թվականին։