Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է, և նա կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։
«Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում. նա կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք դա հստակ ասել ենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։
Միլլերը չի հստակեցրել, թե դա երբ կարող է տեղի ունենալ։