MLS-ի ֆուտբոլիստների ասոցիացիան տվյալներ է հրապարակել լիգայի ֆուտբոլիստների աշխատավարձերի վերաբերյալ։
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջնությունում ամենաբարձր աշխատավարձն ունի։ Արգենտինացի ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է տարեկան 12 մլն դոլար։
Թոփ 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները․
1. Լիոնել Մեսսի (Ինտեր Մայամի) – 12 միլիոն դոլար;
2. Սերխիո Բուսկետս (Ինտեր Մայամի) — 8,5 մլն դոլար;
3. Լորենցո Ինսինյե (Տորոնտո) – 7,5 միլիոն դոլար;
4. Ջերդան Շաքիրի (Չիկագո Ֆայր) – 7,35 մլն դոլար;
5. Էմիլ Ֆորսբերգ (Նյու Յորք Ռեդ Բուլս) – 5,4 միլիոն դոլար;
6. Հեկտոր Էրերա (Հյուսթոն Դինամո) – 4,75 միլիոն դոլար;
7. Սեբաստիան Դրիուսի (Օսթին) – 4,5 միլիոն դոլար;
8. Քրիստիան Բենտեկե (Դի Սի Յունայթեդ) – 4,25 միլիոն դոլար;
9. Կարլես Ժիլ (Նյու Ինգլանդ) — 4 միլիոն դոլար;
10. Հանի Մուխտար (Նեշվիլ) – 3,8 միլիոն դոլար.
Նշենք, որ Մեսսին առաջատարն է նաև լիգայի բոլոր ֆուտբոլիստների շրջանում միջին երաշխավորված փոխհատուցման չափով։ Միջին տարեկան երաշխավորված փոխհատուցումը ներառում է աշխատավարձը և բոլոր երաշխավորված բոնուսները, որոնց գումարը բաժանվում է պայմանագրի տևողության վրա: Հաշվի են առնվում նաև մարքեթինգային եկամուտները։
Այդ առումով Մեսսիի եկամուտը տարեկան կազմում է 20 մլն դոլար։ Նրան հաջորդում են Լորենցո Ինսինյեն (15,4 մլն դոլար) և Բուսկետսը (8,8 մլն դոլար)։