Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն օրենք է ստորագրել, որն արգելում է մանկապիղծների և ծայրահեղականության և ահաբեկչության հետ առբնչություն ունեցող անձանց մուտքը հանրապետություն։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Արգելք է սահմանվել ծայրահեղական կամ ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավված, կրկնվող հանցագործություններ կատարած, կազմակերպված հանցավոր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնող, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց մուտքը մեր երկիր»,- ասվում է որոշման մեջ։