Այսօր՝ նոյեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:20-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Читать дальше...
Լիբանանի և Իսրայելի միջև զինադադար կարող է հայտարարվել արդեն այսօր. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է լիբանանյան An-Nahar թերթը՝ հղում անելով Լիբանանի խորհրդարանի իր աղբյուրին։
«36 ժամվա ընթացքում հրադադար կհայտարարվի»,- նախօրեին գրել է հրատարակությունը X-ի իր էջում:
Իսրայելի «Կան» պետական հեռուստաընկերությունը, վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյաներին, երկուշաբթի ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանի հետ զինադադարի համաձայնագիրը կարող է ձեռք բերվել այս շաբաթվա ընթացքում:
Նախօրեին հաղորդվել էր... Читать дальше...
Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Читать дальше...
Դուք ձեր տեղեկանքում նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է առողջապահության համապարփակ պարտադիր ապահովագրության օրենքի ընդունմամբ, հիմա եթե այդ օրենքը չկա, այս ծրագրի իրականացումն ինչո՞վ է պայմանավորված. ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրերում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցի քննարկմանը պատասխանող կողմ հանդիսացող առողջապահության նախարարության ներկայացուցչին հարցրեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
Читать дальше...
Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Կովկասում տարածաշրջանային խաղաղություն և կայունություն ձեռք կբերվի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության պայմանագրով։ Այս մասին, hurriyet.com.tr կայքի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ԱԺ-ում ՊՆ 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ:
Նշենք, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80%-ը համաձայնեցված է։ ՀՀ-ն առաջարկում է ստորագրել համաձայնեցված կետերի հիման վրա... Читать дальше...
Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ժամանակավորապես սահմանափակվում է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է:
Читать дальше...
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գրառում է կատարել Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան տարելիցի կապակցությամբ։
Читать дальше...
Իրանի հակազդեցությունը «Զանգեզուրի միջանցքի» բացմանը պայմանավորված է նրանով, որ Արևմուտքը, ՆԱՏՕ-ի քողի տակ, ցանկանում է արևելք-արևմուտք փոխադրումներ իրականացնել Ադրբեջանի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի տարածքով, և միայն Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. այս մասին, khabaronline.ir կայքի փոխանցմամբ, ասել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
Читать дальше...
Մեր տարածաշրջանում նույնպես առկա է անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ ՌԴ ագրեսիվ գործողություններով։ Պատերազմական իրավիճակներն իրենց ազդեցությունն ունեն նաև անմիջականորեն Կովկասի վրա: Այս մասին Երևանում ՀՀ նախագահի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
Читать дальше...
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորներին առաջարկել է նախագահական հաջորդ ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 14-ին, իսկ պետության նոր ղեկավարի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Այս մասին գրում է interpressnews.ge-ն:
«Ես առաջարկում եմ Վրաստանում հաջորդ նախագահական ընտրություններն անցկացնել 2024 թվականի դեկտեմբերի 14-ին: Ըստ այդմ, մեր օրենսդրության հիման վրա երդմնակալությունը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 29-ին»,- ասել է Պապուաշվիլին խորհրդարանի բյուրոյի... Читать дальше...
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:40-ի սահմաններում Շերամի փողոցում բախվել են «BMW», «Audi» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները:
Читать дальше...
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 102 մլն եվրոյի չափով վարկ։
Читать дальше...
Նոյեմբերի 28-ին, Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրի՝ «Նոա»-«Վիկինգուր» (Իսլանդիա) հանդիպումը։
Читать дальше...
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին:
Читать дальше...
Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։
Читать дальше...
Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով: Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Читать дальше...
ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների կառուցողական փոխգործակցությունը հատկապես անհրաժեշտ է ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության համատեքստում. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ հանդիպմանը նվիրված ուղերձում։
Հատկապես կարևոր է կանխել ապակայունացումը ԱՊՀ ներսում և հարևան տարածաշրջաններում, նշել է Պուտինը, որի ուղերձն ընթերցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին... Читать дальше...
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի անդամները մասնակցել են Platinum League Online առցանց մրցումներին և մեդալներ նվաճել:
Читать дальше...
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, հերթական ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 6-րդ շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և տապալվել է՝ փակելով շենքի մուտքի ճանապարհը:
Читать дальше...
Լույս նոյեմբերի 26-ի գիշերը ՌԴ-ն Վորոնեժի և Կուրսկի մարզերից «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով հարվածել է Ուկրաինային, ինչպես նաև արձակել ռեկորդային թվով՝ 188 հարվածային անօդաչու թռչող սարքեր, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:
Ռուսական գրոհը հետ մղելու գործում ներգրավվել են Ուկրաինայի ռազմաօդային և պաշտպանության ուժերի ավիացիան, զենիթահրթիռային ստորաբաժանումները, էլեկտրոնային պատերազմի տեխնիկան և շարժական կրակային խմբերը։
Երեքշաբթի ժամը 09:00-ի դրությամբ Ուկրաինայի հակաօդային... Читать дальше...
Փաշինյանի` Հանրայինի եթերում արված հայտարարությունը, թե Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, նորություն չէ և հանրային տիրույթում խոսվել է դրա մասին. հայկական քաղաքական իշխանությունն ունի որդեգրված մոտեցում՝ հրաժարվելու բոլոր պահանջներից միջազգային իրավական հարթակներում ընդդեմ Ադրբեջանի:
Читать дальше...
Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։
Հավանականություն կա, որ փրկվածների մի մասին վերցրել է որոնողափրկարարական ինքնաթիռը: Մյուսներին փրկելու համար ուղարկվել է ֆրեգատ, գրում է life.ru-ն։
Ընդհանուր առմամբ, զբոսանավի վրա եղել է 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 14 անդամ: Զբոսանավը Մարսա Ալամում գտնվող Ղալիբ նավահանգստից... Читать дальше...
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, նա ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Читать дальше...
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Читать дальше...
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգումից հետո կասեցվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում գործող «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Լաբորատոր փորձաքննությունը բացահայտել է «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակի անհամապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: