ՆԳՆ Արմավիրի մարզային վարչության բաժնի աշխատակից, լեյտենանտ Արթուր Այվազյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Читать дальше...
Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ապահովելու և նպատակային օգտագործելու, պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է հուշարձանը և դրա տարածքը ամրացնել ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:
Читать дальше...
Կուրսկի շրջանի որոշ տարածքներում, որտեղ ներխուժել են Ուկրաինայի զինված ուժերը, «համակենտրոնացման ճամբարներ» են ստեղծվել, ասվում է ՌԴ ԱԳՆ հատուկ զեկույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստիին։
Читать дальше...
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին:
Читать дальше...
Նեթանյահուն հոկտեմբերի 7-ից հրաժարվում է պատասխանել իմ զանգերին.
Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Նա նշել է, որ ինքը չի խոսել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո. «Որովհետև Նեթանյահուն չի պատասխանում իմ զանգերին և մեղադրում Է ՄԱԿ-ին, որ կազմակերպությունը տրամադրված է Իսրայելի դեմ»:
«Ես նրա հետ չեմ խոսել, քանի որ նա չի պատասխանում իմ հեռախոսազանգերին, բայց ես նրա հետ... Читать дальше...
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդին» իր հաղորդման շրջանակում։
Читать дальше...
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը շարունակում է դատարանում ներկայացնել պաշտպանական ճառը: Նա փորձում էր ասել, որ մեղադրող կողմը սխալ է թույլ տվել, երբ գրել է, որ ինքը Նորայր Փանոսյանին նշանակել է ՀՀ արդադրադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ:
Читать дальше...
Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF)-ը, Լա Լիգայի հետ համագործակցությամբ, հավանություն է տվել ֆուտբոլիստների դեմ ռասիստական միջադեպերի հետ կապված հատուկ արձանագրության ներդրմանը:
Читать дальше...
Ռուսները հակահարձակողական գործողություններ են սկսել Կուրսկի շրջանում, ամեն ինչ ընթանում է մեր պլանի համաձայն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին այսօր Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Читать дальше...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:
Читать дальше...
«Չնայած ամռան ամիսների նվազ ցուցանիշներին, ամեն դեպքում օգոստոսի վերջից ու սեպտեմբերի սկզբին նկատվում է որոշակի ակտիվացում։ Քանի որ եկամտահարկի հետ վերադարձի օրենքը մինչև տարեվերջ է գործելու, շատերը հասկանում են, որ շատ քիչ ժամանակ է մնացել ու անշարժ գույքի առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու ցանկություն են հայտնում»,- Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Ավետիսյանը՝ անդրադառնալով եկամտահարկի հետ վերադարձի մասին օրենքին... Читать дальше...
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում խարդախության վերաբերյալ: Քաղաքացին հայտնում էր, որ մեքենա գնելու նպատակով գնացել են մի տուն, տանտիրուհին վերցրել է իրենց տված կանխավճարը, տարել գրավադրված մեքենայի համար վճարում կատարելու և այլևս չի վերադարձել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Читать дальше...
Ամերիկյան SpaceX ընկերության Polaris Dawn տիեզերանավը, որը երեքշաբթի արձակվել է Կանավերալ հրվանդանից, այսօր բարձրացել է Խաղաղ օվկիանոսից 700 կմ բարձրության վրա: Այնուհետև դրա ուղևորները՝ միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը և SpaceX-ի ինժեներ Սառա Ջիլիսը, հերթով լյուկի միջով դուրս են եկել բաց տիեզերք, մի քանի րոպե մնացել ու վերադարձել:
Ինչպես գրում է Bild-ը, մյուս ուղևորները՝ Աննա Մենոնը և Սքոթ Փոթեթը, մնացել են տիեզերանավում: Գործողությունն ամբողջությամբ հեռարձակվել է ուղիղ եթերում։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման բուժքույր Ն․Մ․-ն թմրամիջոց է փոխանցելու կալանավորված անձին։ Այս մասին հաղորդում են ՔԿԾ-ից:
Читать дальше...
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կողմնակից է. այդ մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, գրում է ԲԵԼՏԱ-ն։
«Լավ կլիներ, չնայած բոլոր թերություններին ու նրբերանգներին, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ, ինչպես նախկինում էր։ Հավատացեք, սա բացարձակապես մեր մեղքը չէ: Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք։ Բայց... Читать дальше...
ՀՀ դատական իշխանության անկախության ապահովման գլխավոր երաշխավորը ստացվում է, որ գլխավոր դատախազն է, սա հումորով չեմ ասում: Այս մասին դատական նիստի ժամանակ պաշտպանական ճառի ընթացքում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
Читать дальше...
Կրասնոդարում ոստիկանությունը ձերբակալել է «ՏԿ-Պրոգրես» ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Գրիգորյանին։ Նա կասկածվում է ՌԴ պաշտպանության նախարարությունից, Կրասնոդարի բարձրագույն զինվորական դպրոցի կուրսանտների հանրակացարանի վերակառուցման ժամանակ, ավելի քան 7,2 մլն ռուբլի հափշտակելու համար։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Նա ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության քրեական գործի շրջանակում:
Հետաքննության տվյալներով՝ բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտների համար նախատեսված... Читать дальше...
2018թ.-ի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցելու համար Գևորգ Աղաբալյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքների ժամանակ անվճար բեմահարթակ է տրամադրել։ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց հետո պետական բյուջեից միջոցառումներ կազմակերպելու համար միլիոնավոր դրամներ են հատկացվել Գևորգ Աղաբալյանի և նրա կնոջ կազմակերպություններին։ Այս մասին գրել է Hetq.am-ը:
Читать дальше...
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների մի շարք հանգամանքներ։
Читать дальше...
Սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովում կայացած «Աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և արևմտյան ապագային» վերնագրով լսումների ընթացքում` ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները և Հայաստանի դեմ շարունակական ագրեսիան։ Լսումներին մասնակցելու էին հրավիրված երեք փորձագետ-ականատեսներ՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դան Բիըրը, Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով նախկին վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը... Читать дальше...
ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը. Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացու մոտ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր առմամբ 109 տարբեր տրամաչափերով ադամանդանման թափանցիկ քար, ինչպես նաև 69 գրամ ընդհանուր քաշով թվով 3 պոլիէթիլենային տոպրակում լցված ադամանդանման թափանցիկ մանր քարեր։
Читать дальше...
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Читать дальше...
«Մանչեսթեր Սիթին» ընթացիկ մրցաշրջանի վերջում կարող է մնալ առանց գլխավոր մարզչի։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Читать дальше...
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորությունների տիրույթում մատուցվող հանրային ծառայությունների հերթագրման համակարգը` migration.e-gov.am-ը, վերագործարկվել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Читать дальше...
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ կրել է նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփին աջակցող գրությամբ (MAGA) Trump 2024 գլխարկը։ Այս լուսանկարը հրապարակել է Թրամփի նախընտրական շտաբը X սոցիալական ցանցում, գրում է Daily Mail-ը:
Читать дальше...