Այսօր Վատիկանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանցիսկոս Պապի հետ:
«Վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով փոխադարձ այցերը փաստում են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի բարեկամական հարաբերություններում։
Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին», - հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը: