Իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ նա, մասնավորապես, նշել է. «մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»։
«Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։ Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հոկտեմբերի 17-ի երեկոյան մի քանի լրատվամիջոցներ հայտնել էին, որ սպասվում են ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Քննչական կոմիտեի նախագահ
Արգիշտի Քյարամյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հրաժարականները։
Այսօր իր հրաժարականի մասին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: